Արցախից բռնի տեղահանված Կարինե Թունյանի չորս հոգանոց ընտանիքը մոտ երկու տարի է Ալավերդիում է ապրում։ Վարձով բնակարանի համար վճարում են 30.000 դրամ։ Մշտական աշխատանք ընտանիքի անդամներից ոչ -ոք չունի։
Մարտունու շրջանի Սոս գյուղից է ընտանիքը, բավական մեծ կարողություն է թողել Արցախում։ Ասում են՝ եթե 40+10 աջակցությունը չլինի, իրենք կհայտնվեն փողոցում, քանի որ Ալավերդիում աշխատանք գտնելն անհնար է:
Տիկին Կարինեն դպրոցում տասը տարի գրադարանավար է աշխատել, Ալավերդու դպրոցներ դեմել է աշխատանքի համար, բայց չի գտել։ Մասնավոր աշխատանքի համար էլ երիտասարդ աշխատողներ են ուզում։