Ժաննա Անդրեասյանը խուսափեց պատասխանել լրագրողի պարզ հարցին

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 17:15 01-04-2025
Oragir.News-ի տեսախցիկը այսօր՝ ապրիլի 1-ին, ֆիքսեց կառավարությունից դուրս եկող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Օրվա խորհրդի հետ կապված՝ տիկին Անդրեասյանին հարցրինք՝ ո՞րն է եղել ձեր կյանքում լսած ամենամեծ սուտը։

«Ներողություն»,- ասաց նա։

Մեր երկրորդ հարցը, թե ինչո՞ւ նախարարը չի շնորհավորել Թատրոնի միջազգային օրը, ևս մնաց անպատասխան։

Նկատենք, որ Թատրոնի միջազգային օրը Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Գոյ» թատրոնում հյուրընկալել էր տիկին նախարարին, սակայն հանդիպան օրակարգը այդպես էլ հանրության համար մնաց անհայտ։

Փաստացի՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորական որևէ ուղերձով հանդես չեկավ։

Մանրամասները՝ տեսանյութում։