Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ բնակավայրում թեեւ ամեն տարի գազաֆիկացման ծրագիր է իրականացվում, ասել է թե գազի խողովակներ են մոնտաժվում գյուղն ամբողջությամբ գազաֆիկացնելու համար, սակայն առայժմ որ բոլորին է հասանելի կապույտ վառելիքը:
Տարիներ շարունակ փայտի բիզնեսում ներգրավված քարինջեցիներն այսօր անգամ վառելափայտի խնդիր ունեն: Ջուր եւս ոչ բոլորն ունեն, թեեւ կրկին պետական ծրագրերով ամեն տարի ներքին եւ արտաքին ցանցի նորոգման աշխատանքներ են տարվում:Շուրջ 240 տնտեսություն ունեցող Քարինջում խմելու ջուր ոչ բոլորն ունեն,օգտվում են գյուղի աղբյուրներից:
Լոռվա ամենագեղեցիկ ու կոլորիտային գյուղերից մեկում՝ 700 բնակիչ ունեցող Քարինջում էլի խնդիրներ ունեն. տրանսպորտի, գյուղամիջյան քարուքանդ ճանապարհների: Քանդված ճանապարհների հետ դեռ կարելի է հաշտվել, ասում են՝ բայց որ գազն ու ջուրը գյուղում հասանելի է ոչ բոլորին, դա արդեն դժգոհության առիթ է դառնում: