Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ
copy image url

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Ներքին 2 շաբաթ առաջ - 11:09 31-03-2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ամենից շատ դիտված