Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության ահազանգերը պետք է քննվեն. Նիկոլ Փաշինյան
copy image url

Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության ահազանգերը պետք է քննվեն. Նիկոլ Փաշինյան

Ներքին 2 շաբաթ առաջ - 10:15 31-03-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։
Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին
։
Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ»:

Ամենից շատ դիտված