Մերձավանում ընտրությունները խաղաղ են, բայց եղել են ուշագրավ դրվագներ. հանձնաժողովի նախագահ

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 18:03 30-03-2025
Oragir.News-ը Մերձավան համայնքի 14/07 ընտրատեղամասում զրուցեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Պատվական Մարգարյանի հետ։

Վերջինս նշեց, որ ընտրողների մասնակցության ցուցանիշը սպասվածից բարձր է, ինչը, ըստ նրա, դրական ցուցանիշ է։ Նա հավելեց, որ ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ ընթացք ունեն, չնայած արձանագրվել են որոշ դրվագներ։

«Կային որոշ մանր դեպքեր, բայց ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը հանգիստ է ընթանում»,- ասաց Մարգարյանը։

Խոսելով արձանագրված խախտումներից՝ հանձնաժողովի նախագահը առանձնացրեց մեկ դեպք, երբ քաղաքացին քվեարկության պահին բարձրաձայնել է, որ մեկ քվեաթերթիկ չկա։

«Քաղաքացուն տրամադրվել են նոր քվեաթերթիկներ, սակայն հետո նա նկատել է, որ սխալը իրենն էր, և ներողություն է խնդրել»,- պատմեց Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված