Ադրբեջանը կրկին մեղադրել է ՀՀ զինված ուժերին հրադադարը խախտելու մեջ
copy image url

Ադրբեջանը կրկին մեղադրել է ՀՀ զինված ուժերին հրադադարը խախտելու մեջ

Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 17:18 30-03-2025
Ադրբեջանը փոքր դադարից հետո մարտի 30-ին դարձյալ ապատեղեկատվություն է տարածել և ՀՀ զինված ուժերին մեղադրել «հրադադարի ռեժիմը խախտելու համար»՝ հայտարարելով, թե «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից մի քանի անգամ՝ դադարներով, հրաձգային զենքից թիրախավորվել են Գորիսի, Վարդենիսի և Ճամբարակի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»:


Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր «մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան Կոռնիձորի հատվածում ադրբեջանական դիրքերի «վրայով» հայկական զինված ուժերը 3 անգամ փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել անօդաչու սարքերի կիրառմամբ»:

Ամենից շատ դիտված