Ահազանգ ԶԼՄ-ներին. քվեաթերթիկ 8-ը ուղղորդված ընտրատարածքից դուրս են հանում. «Մեր քաղաքը» դաշինք
copy image url

Ահազանգ ԶԼՄ-ներին. քվեաթերթիկ 8-ը ուղղորդված ընտրատարածքից դուրս են հանում. «Մեր քաղաքը» դաշինք

Ներքին 3 շաբաթ առաջ - 13:11 30-03-2025
«Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի օգնական Լիզա Գասպարյանն ահազանգում է, որ երեկվանից ՔՊ-ականները ակտիվորեն տարածել են լուրեր, որ ընտրողները ցանկացած գնով 8 քվեաթերթիկը դուրս բերեն ընտրատեղամասից:

«Սա քրեորեն պատժելի երևույթ է՝ քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրս բերելը, ահազանգում ենք բոլոր լրատվամիջոցներին, որ իշխանությունը վերջին պահին ամենավերջին ձևով իրեն շատ վատ է պահում:

Հորդորում ենք ընտրողներին գնալ տեղամաս ու որևէ քվեաթերթիկ իրենց հետ դուրս չբերել, որովհետև դրա համար անձամբ ընտրողն է քրեորեն պատժվելու, ոչ իշխանությունն է պատասխան տալու, ոչ ընդդիմությունը»,- նշում է նա:

Ամենից շատ դիտված