«Մեր քաղաքը» դաշինքի վստահված անձը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ահազանգում է, որ խախտում է նկատել Գյումրիի 31/70 ընտրատեղամասում:
«ՔՊ-ի վստահված անձը ու ՔՊ-ական հանձնաժողվի նախագահը, տեսնելով, որ նկարում եմ, անհիմն պահանջեցին, որ հեռու կանգնեմ՝ պատճառաբանելով, թե քվեատուփին մոտ եմ, բայց տեսախցիկս ոչ մի գաղտնի բան չէր ֆիքսում այդ պահին»,- նշում է նա:
Նշենք, որ այդ տեղամասում ՔՊ-ի վստահված անձը Լիզա Ղուկասյանն է, իսկ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը, ըստ elections.am-ի՝ Ալլա Գևորգյանը: