«ՀայաՔվե»-ի Գորիսի գրասենյակը կտրամադրի անվճար իրավական խորհրդատվություն
copy image url

«ՀայաՔվե»-ի Գորիսի գրասենյակը կտրամադրի անվճար իրավական խորհրդատվություն

Ներքին 3 շաբաթ առաջ - 20:44 29-03-2025
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը ապրիլի 4-ին կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվություն։

Հայտարարությունում նշված է․

«Սիրելի՛ գորիսեցիներ,

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը ս․ թ․ ապրիլի 4-ին կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվություն։ Այն անցկացնելու են ոլորտի լավագույն մասնագետները։

Խորհրդատվությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հիշյալ հղումով կամ այցելել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակ (ՀՀ, ք․ Գորիս, Գուսան Աշոտի 29): Տեղերը սահմանափակ են, և խորհրդատվությանը կարող են մասնակցել միայն նախապես գրանցվածները։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37443002947 հեռախոսահամարով»:

Ամենից շատ դիտված