Վեդիի կամրջի մոտ բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը. վերջինները կողաշրջվել են. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
copy image url

Վեդիի կամրջի մոտ բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը. վերջինները կողաշրջվել են. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Ներքին 3 շաբաթ առաջ - 18:38 29-03-2025
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները:

Բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Կողաշրջման հետևանքով «ZIL»-ի վրա բարձված ավազը թափվել է:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված