26-ամյա Սեմ Ռեսսլերը 1200 դոլար է ծախսել Moonwalkers Aero կոշիկների վրա՝ որպեսզի ավելի արագ կարողանա հասնել իր աշխատավայր։ Այս ինովացիոն կոշիկները նման են անվաչմուշկների, սակայն պահանջում են ավելի քիչ ջանք արագ տեղ հասնելու համար։
Այս մասին գրում է New York Post-ը։
2 կգ կշռող կոշիկները թույլ են տալիս քայլելու արագությունը հասցնել մինչև 7 մղոն/ժամ՝ կրճատելով քայլելու ժամանակը մոտ 50%-ով։ Աղջկա համար սա նաև մեծ առավելություն է, քանի որ կոշիկները հեշտությամբ տեղավորվում են պահարանում՝ չզբաղեցնելով շատ տեղ։ Թեև նա կարող էր ընտրել այլ տրանսպորտային միջոց ավելի մատչելի գնով, Սեմն ընտրել է Moonwalkers-ը՝ վայելելով դրանց հարմարավետությունը և արագությունը։