Կար կարգադրություն. ես պատճառը գիտեմ, 2 օրից կասեմ. Արա Աբրահամյան
copy image url

Կար կարգադրություն. ես պատճառը գիտեմ, 2 օրից կասեմ. Արա Աբրահամյան

Ներքին 3 շաբաթ առաջ - 19:31 28-03-2025
Այսօր «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանում 5 ժամից ավելի պահելուց հետո թույլ են տվել մուտք գործել Հայաստան։

Նրան որևէ բացատրություն չեն տվել՝ ինչու էին այսքան ժամանակ խոչընդոտում մուտքը Հայաստան։

«Մարդիկ աշխատողներ էին, իրենք չէին խոչընդոտում, իրենց կար կարգադրություն, չէին թողնում: Իրենք սպասում էին, որ վերեւից ասեին՝ թույլ տան, թե` թույլ չտան: Ես պատճառը գիտեմ, ձեզ կասեմ վաղը չէ, մյուս օրը, թե ինչի համար էին պահում»,- ասել է Արա Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված