Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ների պահեստին
copy image url

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ների պահեստին

Արտաքին 3 շաբաթ առաջ - 18:44 28-03-2025
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիե արվարձանի Հադաս շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի պահեստին։ Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։

Այն բանից հետո, երբ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանի բնակիչներին նախազգուշացրել է հարվածի մասին և հրահանգել տարհանվել, ԻՊԲ-ն հրթիռային հարձակում է իրականացրել՝ թիրախավորելով Դահիեում գտնվող շենքը:

«Հարձակում է տեղի ունեցել ենթակառուցվածքի վրա, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» կազմակերպության 127-րդ օդային ստորաբաժանման կողմից անօդաչու թռչող սարքերի պահեստավորման համար»,- նշվել է ԻՊԲ-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հեզբոլլահ»-ն իր ահաբեկչական ենթակառուցվածքը տեղադրել է հենց քաղաքացիական շրջանի կենտրոնում, ինչը «Հեզբոլլահ»-ի կողմից խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու ևս մեկ օրինակ է։

Ամենից շատ դիտված