1. Ամերիկացի և չինացի գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրել են նույն մարդկանց և պարզել, որ եկամուտի աճին զուգընթաց բարձրանում է նաև կյանքի բավարարվածության մակարդակը։ Իսկ եկամուտի նվազման դեպքում՝ երջանկության զգացողությունը անկում է ապրում։ Այս մասին գրում է Phys Org-ը։
2. Ամերիկացի ինժեներները ստեղծել են յուրահատուկ սարք՝ Vape-o-Gotchi, որը համատեղում է վեյփն ու դասական տամագոչի խաղը։ Նոր սարքը վեյփի ու խաղի խառնուրդն է․ վիրտուալ կենդանին ապրում է միայն վեյփի կանոնավոր օգտագործման դեպքում։ Այս մասին գրում է Futurism-ը։
3. АвтоВАЗ գործարանը պաշտոնապես դիմել է Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով չթույլատրել Renault-ին և այլ հեռացած արևմտյան բրենդներին վերադառնալ Ռուսաստան՝ հանուն Lada-ի։ Այս մասին գրում է Lenta-ն:
4.Հուրգադայի ափերի մոտ խորտակվել է տուրիստական բաթիսկաֆը, որը խորջրյա ինքնագնաց ապարատ է։ Ներսում եղել է 45 ռուս զբոսաշրջիկ, ինը մարդ վիրավորվել է, վեց մարդ զոհվել է, գրում է РБК-ն։
5. «Վամպիրի օրագիրը» հայտնի սերիալի հեղինակ Լիզա Ջեյն Սմիթը մահացել է 66 տարեկան հասակում: Նա այն գրքի հեղինակն էր, որի հիման վրա նկարահանվեց սերիալը, գրում է Variety-ը:
6. Ռուսաստանում ցանկանում են ստեղծել էթիկայի կանոններ՝ Dota 2 խաղացողների համար, գրում է Life-ը։
7. Just Stop Oil բնապահպանական շարժումը հայտարարել է, որ կդադարեցնի իր սադրիչ գործողությունները և ավելի շատ կկենտրոնանա բնապահպանական շարժումների, «քաղբանտարկյալների» պաշտպանության և բրիտանական «ռեպրեսիվ օրենքների» դեմ պայքարի վրա։ Այս մասին գրում է CNN-ը։
8. Gigil-ը բառ է, որը այսօր ավելացվել է Օքսֆորդի բառարանում: Այն նկարագրում է ծայրահեղ ուժեղ զգացողություն, որը ստիպում է քեզ «բռունցքներդ սեղմել, ատամներդ կրճտացնել, կսմթել կամ գրկել մեկին, ով չափից դուրս հմայիչ է թվում», գրում է BBC-ն։
9. Մեգան Ֆոքսը չորրորդ անգամ մայր է դառնում։
Մեգան Ֆոքսի չորրորդ երեխայի հայրը Machine Gun Kelly-ն է, ումից նա բաժանվել էր դեռ հղիության ընթացքում, գրում է Page six-ը։
10.Սեուլում մոտոցիկլիստը ընկել է մի խորը փոսի մեջ, որը առաջացել էր ճանապարհին:
Մոտոցիկլիստին գտնելու համար փրկարարները ստիպված են եղել 18 ժամ ջուր և ցեխ հանել փոսից: Այս մասին գրում է Indian Express-ը։
11. ԱՄՆ-ում ձերբակալել են Դոմինիկյան Հանրապետության անօրինական ներգաղթյալին՝ թմրամիջոցների ապօրինի առևտրի համար:
Ուշագրավն այն է, որ ԱՄՆ-ի նախագահական նստավայրի պաշտոնական հաշիվներում հրապարակել են նրա անիմացիոն ոճի լուսանկարը, որը ստեղծվել է ChatGPT-ի օգնությամբ, գրում է AP News-ը։
12․Փարիզում «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի մասնակիցները դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը՝ մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը։ Այս մասին գրում է BBC-ն։
13. Դայակը ոստիկաններին պատմել է, որ երբ երեխաներին պառկեցնում էր անկողնում, նրանցից մեկը մշտապես ասել է, որ վախենում է մահճակալի տակ գտնվող «հրեշից»:
Ցանկանալով երեխային ցույց տալ, որ այնտեղ ոչ ոք չկա, կինը կռացել է և անկողնու տակ տեսել անծանոթ տղամարդու, ով գաղտնի կերպով ներխուժել էր տուն: Այս մասին գրում է BBC-ն։
14. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարել է, որ հետաձգում է իր ներկայությամբ կայանալիք արարողությունը՝ քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի բարդությունների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն։