Բրիտանական Just Stop Oil շարժումը հայտարարում է սադրիչ գործողությունների դադարեցման մասին․ CNN
copy image url

Բրիտանական Just Stop Oil շարժումը հայտարարում է սադրիչ գործողությունների դադարեցման մասին․ CNN

Ներքին 3 շաբաթ առաջ - 10:35 28-03-2025
Just Stop Oil բնապահպանական շարժումը հայտարարել է, որ կդադարեցնի իր սադրիչ գործողությունները և ավելի շատ կկենտրոնանա բնապահպանական շարժումների, «քաղբանտարկյալների» պաշտպանության և բրիտանական «ռեպրեսիվ օրենքների» դեմ պայքարի վրա։ Այս մասին գրում է CNN-ը։

Շարժման անդամները, ովքեր նախկինում պատասխանատու էին տարբեր վանդալիզմների իրականացման, այդ թվում՝ նկարների վրա ներկեր լցնելու դեպքերի մեջ, տեղեկացրել են, որ վերջին բողոքի ակցիան տեղի կունենա ապրիլի 26-ին։ Շարժման անդամները տարբեր հայտնի կտավների վրա ներկեր լցնելով և վնասելով փորձում էին ներկայացնել կլիմայական ճգնաժամի լրջությունը։

Ամենից շատ դիտված