Վթարային կամրջի փայտերը մաշվել են, ամրակները՝ թուլացել

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:23 26-03-2025
Ախթալայի նոր մետաղական կամրջի շինարարությունը դադարեցված է: Նոր մետաղական կամուրջը տեղացիներն արդեն գնահատել են, ասում են՝ «բրենդային կամուրջ» է:

Այժմ շահագործվող կամուրջը սակայն խիստ վտանգավոր է դարձել: Փայտերը մաշվել են, վթարային կամուրջը կարող է ողբերգության պատճառ դառնալ, ասում են տեղացիները:

Ապամոնտաժման ենթակա կամրջով անցնում են նաև բեռնատար մեքենաներ, ինչը խիստ վտանգավոր է: Իսկ նոր՝ մետաղական կամրջի շահագործման ժամկետները շարունակում են անհայտ մնալ:

Խնդիրը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տիրույթում է: Պատասխանատուները չեն շտապում շահագործել նոր կամուրջը, իսկ երթևեկողները վախով են անցում վթարային կամուրջը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված