Այսօր՝ մարտի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կրակ և ծուխ է նկատվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտբաբար տուժածներ չկան:
Այրվել է նշված հասցեում բնակչին պատկանող խորդանոցը:
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: