Որտեղ են քվեարկելու Գյումրու համայնքապետի թեկնածուները
copy image url

Որտեղ են քվեարկելու Գյումրու համայնքապետի թեկնածուները

Ներքին 3 շաբաթ առաջ - 18:00 25-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մարտի 30-ին Հայաստանի երկրորդ խոշոր համայնքում՝ Գյումրիում, ինչպես նաև Փարաքարում կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Գյումրիում հայանքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 9 քաղաքական ուժ, Փարաքարում՝ 4։

Oragir.News-ը ներկայացնում է, թե որ ընտրատեղամասերում են քվեարկելու համայնքի ղեկավարի թեկնածուները, ովքեր գլխավորում են քաղաքական ուժերի համամասնական ցուցակները։ Հաջորդիվ կներկայացնենք նաև այն հասցեները, որտեղ քվերակելու են Փարաքարի համայնքապետի թեկնածուները։

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այս ընտրություններում գլխավորում է «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցուցակը, քվեարկելու է 31/45 ընտրատեղամասում։ Այն տեղակայված է Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի շենքում՝ Թումանյան 20 հասցեում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը կքվեարկի 31/53 ընտրատեղամասում։ Այս տեղամասը գտնվում է մասնավոր շենքում, Ս․ Մատնիշյան 5/1 հասցեում։

«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը քվեարկելու է 31/18 տեղմասում, որը նույնպես գտնվում է մասնավոր շենքում, Գործարանային 8/6 հասցեում։

«Մայր Հայաստան» դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը քվերարկելու է 31/02 տեղամասում։ Այս տեղամասը տեղակայված է Շիրակի պետական համալսարանի շենքում, Պարույր Սևակ 4 հասցեում։

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քվեարկելու է 31/51 տեղամասում։ Այս տեղամասը գտնվում է Գյումրիի թիվ 8 հիմնական դպրոցի շենքում, Լիսինյան 6 հասցեում։

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Կարեն Մալխասյանը քվեարկելու է 31/46 ընտրատեղամասում։ Այս տեղամասը գտնվում է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի շենքում, Տերյան 58 հասցեում։

«Եվրադաշինք»-ի թեկնածու Լևոն Բարսեղյանը քվեարկելու է 31/56 ընտրատեղամասում։ Այս տեղամասը գտնվում է «Գոհար-մսուր մանկապարտեզ»-ի շենքում, Ղանդիլյան 14 հասցեում։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» թեկնածու Արտյոմ Թումանյանը քվեարկելու է 31/43 տեղմասում։ Այս տեղամասը գտնվում է Պետական բժշկական քոլեջի շենքում, Շիրազի 3 հասցեում։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանն էլ կքվեարկի 31/28 տեղամասում, որը գտնվում է «Լիանա-մսուր մանկապարտեզ»-ում, Շիրակացի 127 հասցեում։

Ամենից շատ դիտված