Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին
copy image url

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Ներքին 3 շաբաթ առաջ - 13:31 25-03-2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»,- նշել է Պապիկյանը։

Ամենից շատ դիտված