Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն կժամանի Հայաստան, երբ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Այս մասին գրում է Zartonk-ը։
Հանդիպումը նշանակված է 2025 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ Երկու թիմերն էլ գտնվելու են F խմբում՝ Հունգարիայի և Իռլանդիայի հետ միասին։