Ամերիկացի լրագրողը պատահաբար ավելացվել է մի գաղտնի խմբում, որտեղ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին այն հարցը, թե ինչպես պետք է հարվածեն հութներին։ Այս մասին գրում է CNN-ը։
Խմբի անդամներն էին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարը, անվտանգության խորհրդականները, և ԱՄՆ փոխնախագահը: Նրանք քննարկում էին, թե ինչ օգուտներ կարող է բերել հակամարտությունը ԱՄՆ-ին, երբ սկսեն գործել և արդյոք ինչ ազդեցություն կունենա դա առևտրի վրա։
Հաղորդագրության մեջ Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել էր, թե ինչ տեսակի զինատեսակներ պետք է օգտագործեն հարվածները իրականացնելու համար, որից մի քանի ժամ հետո սկսվել են հարվածները:
Ամերիկյան իշխանությունները հաստատել են այս դեպքը և խոստացել են հետաքննել, թե ինչպես կարող էր լրագրողը հայտնվել այս գաղտնի խումբում: