2024 թվականի հոկտեմբերի 13-ին Կապան և Սենտ Էտիեն քաղաքները դարձան քույր քաղաքներ։
6 ամիս անց Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի աջակցությամբ Կապանում բացվեց Ֆրանկոֆոնիայի կենտրոն:
Այդ մասին X-ում գրում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Շնորհակալություն Կապանի քաղաքապետ Պարոն Գևորգ Փարսյանին և կենտրոնի թիմին ջերմ ընդունելության համար»,- նշել է նա։