Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր․ shamshyan.com
copy image url

Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր․ shamshyan.com

Ներքին 4 շաբաթ առաջ - 18:29 23-03-2025
Երեկ՝ մարտի 22-ին, SHAMSHYAN.com էր դիմել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչներից մեկը, ով իր զայրույթն ու բողոքն էր արտահայտում՝ ասելով, որ մարդ ինչ աստիճանի ստոր պետք է լինի, որ հարազատի գերեզմանը անարգի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տղամարդը մատնացույց էր անում Փարաքար գյուղի գերեզմանատան այն հատվածը, որը համարվում է իրենց ընտանեկան գերեզմանը ու զայրացած մատնացույց էր անում նաև գերեզմանի այն հատվածը, որտեղ անցյալ տարի ինքը հուղարկավորել էր քրոջը, իսկ մի քանի օր անց հերթական այցի ժամանակ նկատել էր, որ քրոջ գերեզմանը փորած է և փոսից դագաղը բացակայում է։

Նա ասում էր՝ գերեզմանը անարգել է իր մյուս եղբայրը, ով երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում ու միայն վերջերս է ժամանել Հայաստան ու իր սև գործը արել․ ընտանեկան գերեզմանից մոտ 700-800 մետր հեռավորության վրա է գտնվում նոր գերեզմանը։

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված