Իսրայելի հարվածները Գազայում 18 մարդու կյանք են խլել. Al Jazeera
copy image url

Իսրայելի հարվածները Գազայում 18 մարդու կյանք են խլել. Al Jazeera

Արտաքին 4 շաբաթ առաջ - 09:16 23-03-2025
Գազայի հատվածին իսրայելական հերթական հարվածի հետևանքով 18 մարդ է զոհվել։

Այս մասին հայտնում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ իսրայելցի զինվորականները հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա՝ անկլավի հարավում՝ Ռաֆահ քաղաքի մոտ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական տանկերը ինտենսիվ կրակ են արձակում Ռաֆահի շրջանում, իսկ հրետանին գնդակոծում է Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ և Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարները։

Ամենից շատ դիտված