Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. shamshyan.com
copy image url

Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. shamshyan.com

Ներքին 4 շաբաթ առաջ - 23:18 22-03-2025
Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հայկ Նասլյանը և Գագիկ Բուլղադարյանը՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ փրկել են Դավիթաշենի կամրջից ինքնասպանության փորձ կատարող քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կամրջի վրայով անցնելիս նկատել են, որ քաղաքացին անցել է կամրջի վտանգավոր սահմանը և ուր որ է իրեն ցած կնետի ու անմիջապես ավտոմեքենան կայանել են, արագ մոտեցել և փրկել քաղաքացուն։

Քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, տեղափոխվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված