Ձյան տեղումները շարունակվում են Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Առատ ձյուն է տեղում հատկապես Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում։ Ձյան տեղումներ գրանցվել են նաև Երևանի որոշ վարչական շրջաններում, մասնավորապես՝ Նոր Նորքում։
Եղանակային այս պայմանները խնդիրներ են առաջացրել քաղաքացիների ազատ տեղաշարժի համար, խոչընդոտել վարորդների տեսանելիությունը և մեծացրել ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։
Մարզաբնակների խոսքով՝ անբարենպաստ եղանակը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև գյուղատնտեսական աշխատանքների վրա, հատկապես՝ ձյան առատ տեղումների հետևանքով կարող է նվազեել բերրիությունը, խախտվելու է գյուղացիների եկամուտների կայունությունը, հատկապես այն տարածքներում, որտեղ գյուղատնտեսությունը հիմնական եկամտի աղբյուր է։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ձյան առատ տեղումները Շիրակի մարզի Աշոցքի հատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքում և Գեղարքունիքի մարզի Մարտունու հատվածում։
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ըստ Գագիկ Սուրենյանի հաղորդման՝ մարտի 24-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-12 աստիճանով։
Մանրամասները՝ տեսանյութում։