Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ գործընկերները պատասխանել են, որ Վաշինգտոնից պաշտոնական հարցում չի ստացվել: Սակայն եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում»,- հավելել է նա։
Դա նաև փորձ կլինի տարածաշրջան բերել առճակատման սխեմաներ, որոնք մշակվել են հավաքական Արևմուտքի կողմից, կարծում է Զախարովան։ Ռուսաստանն իր կողմից շարունակում է ելնել նրանից, որ Հարավային Կովկասի երկրների արդիական խնդիրները պետք է լուծվեն հենց այդ պետությունների շրջանակում։