Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագա քայլերը
copy image url

Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագա քայլերը

Արտաքին 1 ամիս առաջ - 23:11 19-03-2025
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը՝ կարևորելով դրա ստորագրման ուղղությամբ հետագա քայլերը։

Այս մասին Կասպար Վելդկամպը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ Հայաստան այցելելուց հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Ես ողջունեցի Ադրբեջան-ՀՀ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծեցի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը։ Այս համաձայնագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասված է նրա գրառման մեջ։

Ամենից շատ դիտված