Խաղաղությանը Թուրքիան է խոչընդոտում․ նա Հայաստանի համար Ադրբեջանին չի ճնշելու
copy image url

Խաղաղությանը Թուրքիան է խոչընդոտում․ նա Հայաստանի համար Ադրբեջանին չի ճնշելու

Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 19:26 19-03-2025
«Հայաստանի իշխանությունների լավատեսությունը ոչ այլ ինչ է, քան քարոզչական հնարք, որը ունի միայն 1 նպատակ՝ խաբել Հայաստանի ժողովրդին, որովհետև Ադրբեջանին խաբել չի ստացվում, ուրիշ դերակատարներին խաբել չի ստացվում, մնում է միայն ու միայն հայ ժողովուրդը, որին ներկայացնում են իրենց կեղծ խաղաղության օրակարգը, որի հետևանքը պետք է լինի Հայաստանի կենսական շահերի զիջումը ոչնչի դիմաց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Նշենք, որ վերջերս Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը հայտարարել էր, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, երբ որ կատարվեն Ադրբեջանի կողմից Հայաստանին թելադրված բոլոր նախպայմանները, և չնայած այս հայտարարությանը՝ Հայաստանի իշխանությունները լավատեսորեն են տրամադրված Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում։

Միքայելյանը իրավիճակը ավելի պատկերավոր ներկայացնելու համար հիշեց 2 տարի առաջ Արցախում տեղի ունեցածը․ «Արցախում ցեղասպանական գործողություններից անմիջապես հետո՝ 2023 թվականին հոկտեմբերի 6-ին, Փաշինյանը ասաց, որ մեզ այլևս ոչինչ չի խանգարում՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։ Այսինքն՝ ըստ Փաշինյանի, Ալիևին և իրեն «խաղաղության պայմանագիր» կնքելու համար խանգարում են արցախահայերը։ Եվ նա փորձեց հասնել իր նպատակներին, սակայն դրանք չեն ստացվում, քանի որ իրեն խանգարում է Թուրքիան, որը թելադրում է «խաղաղության պայմանագրի» պայմանները և, իհարկե, չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքվի, և առհասարակ, այսօր մեր ամբողջ օրակարգը հիմնված է միակողմանի զիջումների վրա, որը միտված է մի բանի՝ Հայաստանին հասցնել կապիտուլյացիայի»։

Քաղաքագետը նշեց նաև «խաղաղության պայմանագրի» կնքման մեջ Թուրքիայի «կառուցողական» դերի մասին․ «Այն, որ Թուրքիան է Ադրբեջանին ստիպում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, հեքիաթ է, կեղծիք է, որը դաշտ է նետվել Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից, հակառակը, Թուրքիան մշտապես խոչընդոտել է, իհարկե, նա միշտ փորձում է ստեղծվել կառուցողական պետության տեսք, բայց հենց ինքն է խոչընդոտում և շարունակում է դա անել»։

Մասնագետի խոսքով՝ սկզբում Ադրբեջանը հայտարարում էր, որ չի ստորագրելու, քանի որ չունի վստահություն հայկական կողմի նկատմամբ, իսկ հայկական կողմը ինչ-որ տարօրինակ բան չէ, դա կոնկրետ Ալիևի դիմաց նստած Նիկոլ Փաշինյանն է, որը Ալիևի համար ամեն ինչ զիջել է, իսկ հետո էլ ադրբեջանական կողմը հայտարարել է պայմանագրի կնքման համար 2 նախապայմանի մասին, և որը ողջունում է Թուրքիան․ «Հիմա ինչպե՞ս հասկանանք. Թուրքիան ուզում է խաղաղության գործընթաց, որը հենց ինքն էլ մերժում է։ Սա ուղղակի գործընթացի մերժում է։ Փաշինյանը իր կողմից ամեն ինչ անում է, իսկ իրենք մերժում են, այսինքն՝ առաջ են բերում այնպիսի նախապայմաններ, որոնք հնարավոր չէ կատարել»։

Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ իրականոմ ամբողջ հակահայկական գործընթացի հեղինակը Թուրքիան է, պատերազմինը ևս, որը ունի նաև համահանցակիցներ, որոնց թվում է ԵՄ-ն, և որի միջնորդությամբ Փաշինյանը հրաժարվել է Արցախից, և որի միջնորդությամբ վերջին ոճրագործությունները տեղի ունեցան թե՛ Սիրիայում, թե՛ Արցախում և թե հիմա շարունակվում են Ուկրաինայում:

«Սա է իրավիճակը։ Փաշինյանը ցանկանում է գնալ ԵՄ և դրա պատճառով հրաժարվում է Արցախից, հայկական բոլոր շահերից և ողջույններ է ստանում։ Այսինքն՝ ստացել ենք ողջույններ, Փաշինյանի լավատեսություն, Ադրբեջանի կողմից մերժում, Թուրքիայի կողմից մերժում, և նոր ռազմատենչ հայտարարություններ»,- նշում է նա։

Քաղաքագետի խորին համոզմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և դրա մասին է վկայում այն, որ Ադրբեջանը դուրս է հանում միջազգայն բոլոր կառույցներին իր տարածքից, և 2-րդը՝ այսօր արգելք է դրվել Ադրբեջանում՝ տարածելու երկրում ցանկացած զինտեխնիկայի տեղափոխման տեսանյութ:

«Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի, որը կարող է լինել հիմա և կարող է չլինել, եթե Ադրբեջանը կոնսուլտացիա անցկացնի և հասկանա, որ չի մարսելու այս ագրեսիան, կարող է և լինել, որի պարագայում Փաշինյանը նորից կենսական շահերի հարցում զիջումներ կանի, հետո կներկայացնի, որ սա բոլոր այն մարդկանց պատճառով է, որոնք իր քաղաքականության կողմնակիցները չեն, այլ ոչ թե իր կամ Ալիևի։ Հիմա պատերազմի հավանականությունը շատ բարձր է, որի ելքը անորոշ է։ Այստեղ գլխավոր հարցը այն է, որ այս իշխանությունների գլխավոր նպատակը Հայաստանի ժողովրդին քնեցնելն է և թույլ տալը Ադրբեջանին, որ իր քաղաքականությունը անխոչընդոտ իրականացնի, այլ բացատրություն ուղղակի չկա»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում