Ջահելները հեռանում են․ մի պատերազմ էլ դատարկվող գյուղերն են․ լորուտցի ամուսիններ

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:45 18-03-2025
Լոռու մարզը համարվում է Հայաստանի ամենագրավիչ անկյուններից մեկը, իսկ լոռեցու հյուրընկալությունը, պարզությունն ու մաքրությունը վաղուց բացահայտված ճշմարտություններ են:

Լոռու մաթևոսյանական Ծմակուտն էլ համարվում է ամենապարզ ու բարի մարդկանց ծննդավայրը, ու զարգացող, արագ փոխվող այս դարում անշուշտ գնահատվում է մարդկային այդ տեսակն ու որակը: Լորուտցի ամուսիններ Շալիկոն ու Արուսն իրենց ապրած կյանքից դժգոհ չեն, միայն թե 2020-ի պատերազմից ու Արցախի կորստից հետո ուրախանալու սիրտ չունեն:

Բացի այդ, Ադրբեջանից հնչող պատերազմի սպառնալիքները հանգիստ են տալիս ամուսիններին: «Մի պատերազմ էլ դատարկվող գյուղերն են, ջահելների հեռանալը»,- մեծ ցավով իրենց գյուղի՝ Լորուտի ու հարևան բնակավայրերի դատարկվելու մասին այսպես են խոսում ամուսինները:

Նրանց մոտավոր հաշվակները լավատեսության հիմք չեն թողնում։ «Դատարկվող գյուղերը, ամեն ինչ մայրքաղաքում կենտրոնացնելու այս միտումը վտանգավոր է»,- ասում են ամուսինները:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված