Երևանի կենդանաբանական այգին գարնան այս տաք օրերին այցելուների պակաս չունի: Սակայն այցելուների հարմարավետության մասին կարծես թե այնքան էլ հոգ չեն տանում:
Oragir.News-ին դիմած քաղաքացիներից մեկը դժգոհություն հայտնեց, որ այգու տարածքում ոչ ջուր կա, ոչ ուտելիք. բազմաթիվ ցայտաղբյուրներն անջատված են, իսկ խանութները չեն գործում:
Հարցին, թե ինչու ջուր և ուտելիք չկա, աշխատակիցները պատասխանել են, որ կենդանաբանական այգին բացվելու է մայիսին:
Իսկ թե ինչու է այդ դեպքում կենդանաբանական այգին տոմսեր վաճառում և այցելուներ ընդունում սովորականի նման, պարզ չէ: