Արփինե Սարգսյանի հրամաններով ՓԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել․ shamshyan.com
copy image url

Արփինե Սարգսյանի հրամաններով ՓԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 11:47 16-03-2025
SHAMSHYAN.com-ը գրում է․ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ։

Ա. Մկրտչյանը համարվում է Փրկարար ծառայության հնաբնակներից և բարձր են գնահատվում նրա մարդկային հատկանիշները, աշխատանքային պրոֆեսիոնալիզմն ու գործի նկատմամբ մեծ պատասխանատվության զգացումը։ Նա 44-օրյա պատերազմի մասնակիցներից է եղել։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Արթուր Վարդանյանը։ Վերջինը աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում։