Երևանում տեխնիկայի խանութներից մեկի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել. shamshyan.com
copy image url

Երևանում տեխնիկայի խանութներից մեկի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 10:21 14-03-2025
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գործող տեխնիկայի խանութներից մեկի հետնամասում կրակ և ծուխ է նկատվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում:

Հրեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի:

Թե ինչն էլ եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված