Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել, բայց կան նրբություններ. Պուտին
copy image url

Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել, բայց կան նրբություններ. Պուտին

Արտաքին 1 ամիս առաջ - 19:54 13-03-2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել, բայց կան նրբություններ:

«Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն ելնում է նրանից, որ այն պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և ճգնաժամի բուն պատճառի վերացմանը։

30 օրը կարող են օգտագործվել, որպեսզի Ուկրաինայում շարունակվի հարկադիր զորահավաքը»,- նշել է նա։

Ռուսաստանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը ուշադրություն դարձնելու համար:

Ամենից շատ դիտված