Նոր Խարբերդում տան հողամասում առաջացած հրդեհը մարելուց հետո տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
copy image url

Նոր Խարբերդում տան հողամասում առաջացած հրդեհը մարելուց հետո տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 15:16 13-03-2025
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի Անտառային փողոցի տներից մեկի հողամասում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:

Հրշեջները մարել են սեփական տան տարածքում եղած չոր խոտում ու եղեգներում առաջացած հրդեհը, որտեղ էլ հայտնաբերել են մոխրացած դի:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված