Արարատի մարզում «Աուռա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում «Աուռա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 15:56 12-03-2025
Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հրանտ Թ․-ն և 25-ամյա Գևորգ Մ․-ն գտնվում են Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ վիճաբանում են անվտանգության աշխատակից ոմն Հովոյի հետ և Հրանտ Թ․-ն իր մոտ ապօրինի պահում է հրազեն:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններով և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն գտնվել են Արտաշատ քաղաքում գտնվող «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 27-ամյա Հովհաննես Թ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն նշված վայրից ձերբակալվել և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջիններս խոստովանել են կատարվածը ու նրանից Հրանտ Թ․-ն ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի