Երևանում ավտոբուսի վարորդը փակել է դռները, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում․ նա հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Երևանում ավտոբուսի վարորդը փակել է դռները, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում․ նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 09:22 12-03-2025
Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 6-ին ժամը 16։00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Մ․-ն, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, իր կողմից վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննա Ն․-ն մնացել է դռների արանքում։

Դեպքի հետևանքով Ռուզաննա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված