Երևանում 55-ամյա կինը հայտնել է «Փերֆեկտ սմայլ» ատամնաբուժարանում իր ատամը հեռացնելու փոխարեն կոտրել են ծնոտը. shamshyan.com
copy image url

Երևանում 55-ամյա կինը հայտնել է «Փերֆեկտ սմայլ» ատամնաբուժարանում իր ատամը հեռացնելու փոխարեն կոտրել են ծնոտը. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 19:34 11-03-2025
Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանություն գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ավետ Ավետիսյան փողոցի 1 հասցեում գտնվող «Փերֆեկտ սմայլ» ատամնաբուժարանից ատամնաբույժի միջամտության հետևանքով «ստորին ծնոտի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Լուսինե Պ․-ն է:

Պարզվել է նաև, որ փետրվարի 28-ին, ժամը 16։00-ի սահմաններում Լուսինե Պ․-ն դիմել է նշված ատամնաբուժական կլինիկայի բժիշկ Մ․ Հ․-ին, ում ամբողջական տվյալները ոստիկանների կողմից ճշտվում են, դիմածնոտի աջ կողմի իմաստության ատամը հեռացնելու նպատակով, որտեղ էլ ստացել է նշված վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված