Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան. մանրամասներ` Փաշինյանի ու ուսանողների փակ հանդիպումից
copy image url

Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան. մանրամասներ` Փաշինյանի ու ուսանողների փակ հանդիպումից

Ներքին 1 ամիս առաջ - 22:07 10-03-2025
Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ։

Թեև հանդիպման մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել, Oragir.News-ի տեղեկություններով՝ քննարկման ընթացքում ուսանողները վարչապետին հարց ուղղել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ։

Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում այս պահին երկու ադրբեջանցի գերի կա, և հայկական կողմը պատրաստվում է հնարավոր ամեն կերպ կազմակերպել գերիների փոխանակումը։

Նա չի նշել այլ մանրամասներ, սակայն ընդգծել է, որ այս հարցը գտնվում է կառավարության օրակարգում։

Հանդիպման վերջում վարչապետը ծաղիկներ է նվիրել աղջիկներին։ Ըստ աղբյուրի՝ հանդիպումը կազմակերպվել է հենց ուսանողների նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված