Ադրբեջանական մամուլը լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը». ադրբեջանագետ
copy image url

Ադրբեջանական մամուլը լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը». ադրբեջանագետ

Ներքին Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 18:06 10-03-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Օրեր առաջ Անկարայում Ալիևի ելույթից հետո, որտեղ նա հայտարարել հերթական անգամ կեղծել էր պատմությունը ու փաստացի տարածքային հավակնություններ առաջ քաշել ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ։ Դրանից հետո ողջ տեղեկատվական տիրույթը, պատգամավորների և այլոց մակարդակով լծվել է Սյունիքի մասին ալիևյան կեղծիքների «ապացուցմանը»։

Այդ արշավի մաս է կազմում նաև ադրբեջանական AZ TV հեռուստաընկերությունը, որի կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ կրկին անդրադառնում են Սյունիքին ու մեր պետության հանդեպ ունեցած տարածքային հավակնություններին՝ վերհիշելով «պատմական անարդարությունը» եւ Ալիևի տարբեր ելույթներ, որտեղ նա ասում է, թե Սյունիքը «սեպ է թյուրքական աշխարհի համար»։

Այն, որ Արցախից հետո Ադրբեջանի ախորժակը ծավալվելու էր Սյունիքի ուղղությամբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, բավական է մի քիչ պատմություն իմանալ։ Բայց ներկայիս ակտիվ միտումները, հատկապես Անկարայից Ալիեւի կողմից հնչող ելույթները իսկապես անհանգստության տեղիք են տալիս։

Ըստ իս՝ AZ TV-ն արտահայտում է Ալիևի հետագա ագրեսիվ քայլերի ուղղվածությունն ու նպատակները»։

Ամենից շատ դիտված