Փաստաթուղթ, որն ապացուցում է Սարիկի ստախոս լինելը. Տիգրան Վարդանյան

Ներքին 1 ամիս առաջ - 19:14 08-03-2025
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հերթական ստի բացահայտումը կամ Նիկոլի Սարիկի ցանկացած իշխանության տակ պառկելու ձգտումը:

Գյումրի քաղաքի քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը (Նիկոլի Սարիկը), ինչպես նաև քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ի քաղաքապետի թեկածուն ստում է, որ չի եղել Հանրապետական կուսակցության անդամ:

Կից տեղադրում եմ փաստաթուղթ, որն ապացուցում է Սարիկի ստախոս լինելը: Թե բա պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չի եղել: Իրո՞ք: Սարիկը 2018թ.-ից առաջ հանրապետական էր, իսկ արդեն 2018-ից դարձել էր Էդմոն Մարուքյանի թիմի անդամ, հետո անկուսակցական, իսկ հետո 3 օրում ՔՊ-ական:

Իհարկե, ես անձամբ շատ շնորհակալ եմ Սարիկին ու սարիկանմաններին, որ իրենց գարշելի ներկայությունից ազատել են մեզ` հանրապետականներիս, ի ցույց դնելով իրենց կարերիստ ու հանուն փողի, դիրքի ու իշխանության ամեն ինչ ուրացող իրենց տեսակը: Ես շատ ուրախ եմ, որ իմ կուսակցությունը բյուրեղացել ու ինքնամաքրվել է Սարիկից ու սարիկանմաններից: Մարդկանց տեսակից է մաքրվել, ում պատճառով տարիներ շարունակ իմ կուսակցության անունն է ընկել: Այո´, մենք ենք մեղավոր, որ հավատացել կամ հանդուրժել ենք այս տեսակին, բայց նման բան այլևս երբեք չի լինելու:

Սիրելի գյումրեցիներ, ես գիտեմ, որ Գյումրիում տոտալ մեծամասնությունը թասիբով մարդիկ են ու նման ստախոս, ճամբարափոխ մարդկանց տանել չեն կարողանում ու վստահ եմ, որ գալիք ընտրություններում դուք դա ևս մեկ անգամ կապացուցեք:

Սարիկ, խորտակվող նավից առնետների փախչելը նորմալ է, բայց ինչպես տեսնում ես առնետները փախան, իսկ նավը չխորտակվեց: Ավելի լավ էր մնալ սկզբունքային ու «մերժված» հանրապետական, քան դավաճան ու Նիկոլի Սարիկ»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում