Համաշխարհային գործիչները նախ երեք տարի թաքնվում էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից, իսկ այժմ փորձում են ազատվել Վլադիմիր Զելենսկու հետ իրենց լուսանկարներից։ Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես հաճույքով հետևում եմ, թե ինչպես են համաշխարհային գործիչները ջնջում Զելենսկու հետ իրենց լուսանկարները։ Նախ նրանք երեք տարի թաքնվում էին Սերգեյ Լավրովից և գաղտագողի լուսանկարվում՝ փախչելով ռուսական պատվիրակությունից, իսկ հիմա փորձում են ազատվել այդ ֆոտոկոմպրոմատից, որտեղ գրկախառնված են ահաբեկչական խմբավորման ղեկավարի հետ»,- նշել է դիվանագետը։