Ամուսինները տեղում մահացել են, բժիշկները պայքարում են անչափահաս երեխաների կյանքի համար․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից․ shamshyan.com
copy image url

Ամուսինները տեղում մահացել են, բժիշկները պայքարում են անչափահաս երեխաների կյանքի համար․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 22:46 05-03-2025
Ինչպես քիչ առաջ հայտնել ենք, այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքն ու «ՎԱԶ 21099» մակնիշի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «ՎԱԶ 21099»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, բեռնատարը գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը, իսկ պատահարի հետևանքով մահացածներն «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ռ․ Սարգսյանը, նրա կինը, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Նվարդ Ավագյանը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա և 15-ամյա աղջիկներն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված