Նախիջևանից Թուրքիային կապող էլեկտրահաղորդման գիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախագիծ
copy image url

Նախիջևանից Թուրքիային կապող էլեկտրահաղորդման գիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախագիծ

Արտաքին 1 ամիս առաջ - 22:36 05-03-2025
Ադրբեջանի և Թուրքիայի հաջորդ համատեղ նախագիծը կլինի Նախիջևանից Թուրքիային կապող էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և TANAP խողովակաշարային նախագծերի շնորհիվ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կարևոր դեր է խաղում նավթի համաշխարհային մատակարարումներում և դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումներում»,- հայտարարել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ երկու երկրների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում էներգետիկ կապերով․ «Մեր հաջորդ համատեղ նախագիծը կլինի Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի փոխանցման գիծը»,- ասել է Բայրաքթարը: