Ադրբեջանը նոր հայց է ներկայացնում Հայաստանի դեմ․ Reuters
copy image url

Ադրբեջանը նոր հայց է ներկայացնում Հայաստանի դեմ․ Reuters

Արտաքին 1 ամիս առաջ - 13:10 04-03-2025
Ադրբեջանը դատի է տալիս Հայաստանին Հաագայի արբիտրաժային դատարանում շրջակա միջավայրին հասցված վնասի համար. գրում է Reuters-ը:

Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի Մշտական արբիտրաժային դատարան՝ հայտարարելով, որ ունի ապացույցներ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում լայնածավալ բնապահպանական ավերածությունների վերաբերյալ, որոնք նախկինում գտնվել են Երևանի վերահսկողության տակ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածած հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանը զբաղվել է «լայնածավալ անտառահատումներով, բնապահպանական տեսանկյունից անընդունելի ծառահատումներով, հանքարդյունաբերությամբ և հիդրոէլեկտրակայանների կառուցմամբ» այն տարածքներում, որոնք Բաքուն հետ է գրավել Հայաստանից՝ սկսած 1980-ականների վերջերից մինչ օրս ընթացող մի շարք պատերազմների արդյունքում։

Տուժած տարածքների թվում է նաև «Բասութ-Չայ» պետական արգելոցը՝ Ադրբեջանի հարավային սահմանին մոտ գտնվող անտառածածկ պահպանվող գոտին, որը հայտնի է արևելյան հազվագյուտ բարդիներով։

«Հայաստանի գործողություններն ու անգործությունը լուրջ վնաս են հասցրել տարածքի բնական միջավայրին և կենդանական աշխարհին՝ առաջացնելով անդառնալի հետևանքներ», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Reuters-ը գրում է, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակը չի մեկնաբանել հայտարարությունը։

Ամենից շատ դիտված