Խաղային օպերատորի ներդրման պարագայում միայն մենք կարող ենք տեղեկատվությունը համարել արժանահավատ

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:38 04-03-2025
Կառավարության առաջարկը եղել է այն, որ այո, թերևս արժե բարձրացնել խաղային ոլորտի բեռը, սակայն այդ բեռը եկեք այս փուլում բարձրացնենք եղած պետական տուրքի շրջանակներում։ Եվ ըստ այդմ առաջարկը հակընդեմ այն է, որ 2025 թվականի ապրիլի մեկից եղած պետական տուրքի դրույքաչափերը կրկնապատկվեն, որը ֆիսկալ ազդեցության առումով կնշանակի տարեկան այլ հավասար պայմաններում, այսինքն երևի, եթե որևէ էական հանգամանք չփոփոխվի, տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ և նաև օրենքով ամրագրել հիմա արդեն, որ այդ խաղադրույքների ընդունման համար իրավունք ձեռք բերելու պետական տուրքը շարունակաբար որոշակի տոկոսով, որոշակի գործակցով աճելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ներդրվել խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնը և մասնավորապես օպերատորի համակարգը։ Սա չափազանց կարևոր է կառավարության համար, որովհետև միայն այս համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման պարագայում մենք կարող ենք խաղային ոլորտի կազմակերպիչներից ստացվող տեղեկատվությունը համարել արժանահավատ, հուսալի, և ըստ այդմ մեր քաղաքականությունները ըստ կարիքի ճշգրտել և վստահ լինել, որ մենք համարժեք հարկում ենք ապահովում։ Այսօր ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Ամենից շատ դիտված