Սյունիքում «Mercedes» բեռնատարը բախվել է իր առջևով ընթացող բեռնատարի կցորդիչից պոկված կոնտեյներին․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Սյունիքում «Mercedes» բեռնատարը բախվել է իր առջևով ընթացող բեռնատարի կցորդիչից պոկված կոնտեյներին․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 18:51 28-02-2025
Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 270 կմ հատվածում «Mercedes» մակնիշի բեռնատարը բախվել է իր առջևով ընթացող բեռնատարի կցորդիչից պոկված և ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սյունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: