Իրենց ցնդաբանություններն են ներարկում ժողովրդին, փոխարենը Բաքվում տանջվող հայերի հարցով զբաղվեն

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 15:33 28-02-2025
Այդ մարդիկ 500 օրից ավել է, որ գտնվում են Բաքվի բանտերում և տանջվում ու խոշտանգվում են, ենթարկվում են անմարդկային մարմնական և հոգեկան ստորացումների։ Իսկ պետությունը ունի համապատասխան լծակներ այդ գործընթացի վրա ազդելու, միջազգային իրավունքը տալիս է որոշ գործիքներ պատանդառվողների մասին կոնվենցիա գոյություն ունի և այդ կոնվենցիայի շրջանակներում կան կարգավորումներ և տարբեր այլ գործիքներ որոնք որ պետությունը պարտավոր է հանձն առնել։ Պետությունը տիրապետում է այդ ինֆորմացիային, գործիքակազմին, բայց մենք չենք տեսնում, որ պետությունը տեղից շարժվի։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Ցանկացած առիթի կապակցությամբ մենք տեսնում ենք ամեն օր, որ նրանք ինչ-որ նախաձեռնող նիստեր են գումարում և զանազան ցննդաբանություններ, նրանց օրակարգը այդ զանազան ցննդաբանությունները ժողովրդին ներարկելն է, բայց մեր արժանապատվությանը վերաբերող այս հարցը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությանը վերաբերող, նրանց խոշտանգումից ազատելուն վերաբերող գործերի վերաբերյալ, մատը մատին չեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված