Մինչ տարիներ շարունակ քարոզվում է հրաժարվել կանխիկից, վճարումները կատարել քարտով, Կենտրոնական բանկի վերջին տվյալներն փաստում են, որ վերջին օրերին կանխիկի շրջանառության ծավալը մեծացել է։
Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է մի շարք գործարքների պարագայում վճարումներն անկանխիկ եղանակով կատարելու պարտադիր պահանջ։
Այսպիսով, կանխիկ և անկանխիկ վճարումների հարաբերակցությունը Հայաստանում փոփոխվել է օրենսդրական փոփոխությունների և տեխնոլոգիական զարգացումների արդյունքում։
Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե հայտարարագրման հայտարարությունից հետո ինչպե՞ս է դասավորվել կանխիկ և անկանխիկ գործարքների հարաբերակցությունը նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատ։ Այս հարաբերակցության ճշգրիտ տվյալներ չհաջողվեց ձեռք բերել։ Տվյալներ չգտանք նաև ՀՀ կենտրոնական բանկի կամ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական աղբյուրներում։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ, ով ևս նշեց, որ հստակ տվյալներ չունի և չի էլ կարող ունենալ։
«Հստակ թվեր և տվյալներ ոչ ոք դեռ չգիտի»,- ասաց նա։